Չինաստանի Հանչժոու քաղաքի իշխանությունները, որտեղ այս տարվա սեպտեմբերին տեղի կունենա G20-ի ղեկավարների գագաթնաժողովը, ծրագրում են շենքերի տանիքները սարքավորել հատուկ «կանաչ» տանիքներով կամ դրանց վրա այգիներ ստեղծել անձրևաջրի հավաքման համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Տեղի իշխանությունների ծրագրերով՝ նոր հասարակական շենքերը, բնակելի համալիրները և ինդուստրիալ պարկերը պետք է «կանաչ» տանիքներ դնեն, որոնք տանիքին բերրի հողի շերտ կլինեն, կամ լրիվ այգիներ ստեղծել անձրևաջուրը հավաքելու համար, որը հետագայում կարող է օգտագործվել անհրաժեշտության դեպքում: Տանիքներին նաև պետք է տեղադրվեն մաքրող սարքավորումներ այդ ջրի համար:
Մինչև 2020 թ. քաղաքի 20%-ը սարքավորված կլինի «կանաչ» տանիքներով կամ շենքերի տանիքներին այգիներով: ՄԻնչև 2030 թ. իշխանությունները պատրաստվում են այդ մասն ավելացնել մինչև ավելի քան 80%: Հանչժոուի իշխանությունները նաև ծրագրում են արդիականացնել կոյուղու համակարգը, լրացուցիչ զտիչ ջրամբարներ և ջրի պահոցներ ստեղծել չոր եղանակին ոռոգման համար:









































