Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մարզական կարիերայում 499 գոլ է խփել: Արգենտինացին ցանկանում է իր մարզական կարիերայի 500-րդ գոլը խփել հիմնական մրցակցի՝ «Ռեալ»-ի դարպասին:
«Հաճելի կլինի, եթե իմ 500-րդ գոլը խփեի «Ռեալ»-ի դարպասին: Սակայն ավելի հաճելի կլինի հաղթանակի հասնելը»,- «El Mundo Deportivo»-ն փոխանցում է Մեսսիի խոսքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում ընդունելու է Մադրիդի «Ռեալ»-ին:








































