Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերջնականապես որոշել է հեռանալ թիմից՝ գրում է «Daily Telegraph»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ մրցաշրջանից դարպասապահը կպաշտպանի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գույները: «Քաղաքաբնակներ»-ը դարպասապահի տրանսֆերի համար կվճարեն 25 միլիոն եվրո:
Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից իսպանական գրանդ ակումբ տեղափոխությունից հետո դարպասապահը դժգոհ է, որ Իսպանիայի Լա լիգայում գործնականորեն հանդես գալու խաղաժամանակ չի ստանում:
Վերջերս Տեր Շտեգենը հայտարարել էր, որ եթե ստեղծված իրավիճակը չփոխվի, իր ապագայի հարցը քննարկելու է ակումբի ղեկավարության հետ:










































