Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը որպես հուշանվեր Ռուսաստանից իր հետ տուն կտանի պելմենի, հայտնում է RIA Novosti-ն: «Շատ լավ ռուսական ուտելիք կտանեմ: Օրինակ պելմենի: Դրանք պայուսակում կտեղավորվեն»,- հայտնել է նա Echo Moskvi ռադիոկայանի եթերում:
Հայտնի է, որ երեքշաբթի Թոմաս Շենոնը ամերիկյան դեսպանի հրավերով հաճախել է նրա սիրելի մոսկովյան սրճարանը, որի լուսանկարները հայտնվել են դեսպանատան Twitter-ում: Նրանք այնտեղ կերել են պելմենի:










































