«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ մտադիր է վերսկսել մարզումները 7-10 օրից հետո: Ռունին, ով փետրվարին ծնկի վնասվածք էր ստացել, շարունակում է վերականգնվել վնասվածքից:
«Հուսով եմ` ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի և ես շուտով խաղադաշտ կվերադառնամ: Այժմ աշխատում եմ անհատական ծրագրով: Մտադիր եմ վերսկսել թիմի հետ մարզումներս 7-10 օրից հետո: Այնքան էլ շատ չի մնացել»,- ITV Sport-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռունին մասնակցել է 22 խաղի, 7 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:





































