Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հերքել է նախկին թիկնապահ Ջեֆրի Վեննինջերի ոտնձգությունների մեղադրանքները: Այդ մասին հայտնում է NME-ն:
Վեննինջերը երգչի մոտ է աշխատել մինչև 2014-ի սեպտեմբերը: Հիմա նա Ջոնին դատի է տալիս սեքսուալ ոտձգությունների և բռնի բնույթի գործողությունների մեղադրանքով: Հայցում նախկին թիկնապահը ներկայացնում է մի շարք դեպքերի ենթադրյալ ապացույցներ:
Իր կողմից, Ջոնի Rocket Entertainment Group ընկերության իրավաբան Օրին Սնայդերը հայցն անհիմն է անվանել: Նրա խոսքերով՝ նախկին թիկնապահն ուզում է «չվաստակած վճար» ստանալ:
Սնայդերը նշել է, որ ներկայացված մեղադրանքները սուտ են և հակասում են հայցվորի նախորդ հայտարարություններին:








































