Metro-ի փոխանցմամբ՝ բրիտանական Պորտսմուտ քաղաքի բնակչուհին, ով մոտ 3 տարի սնվել է միայն KFC արագ սննդի ռեստորանների ցանցի սննդով, առաջին անգամ փորձել է մրգեր ու այլ մթերք։
21-ամյա Ջորջի Սկոտնին վաղ տարիքից տառապել է սնունդ ընդունելու հարցում և չի կարողացել օգտագործել մի շարք սննդատեսակներ։ Նրա դիետան բաղկացած է եղել միայն սահմանափակ ճաշատեսակներից։
Արդյունքում աղջկա մոտ վախ է ի հայտ եկել անծանոթ սննդամթերքի հանդեպ։ Սկոտնին մի քանի տարի սնվել է միայն KFC-ի հացով, չիպսերով ու հավով, ինչպես նաև շոկոլադով։
Դրա հետ մեկտեղ աղջիկը շարունակ հաճախել է մարզասրահ՝ մտահոգ լինելով իր քաշի համար։









































