Մոտ 5000 մարդ է ձերբակալվել Պակիստանում մարտի 27-ին Լահոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Լահորի հանրային այգում մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել էր 69 մարդ, տուժել ավելի քան 300-ը, մեծամասնությունը՝ կանայք ու երեխաներ։









































