ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը վետո է դրել կրոնական ազատությունների մասին օրենքի վրա: Նման օրինագծերն ավելի վաղ սկանդալներ են առաջացրել Ինդիանայում, Արկանզասում և այլ նահանգներում՝ գրում է BBC-ն:
Օրենքը կրոնական կազմակերպություններին թույլ կտար հրաժարվել գեյերին, լեսբուհիներին և տրանսգենդերներին սպասարկելուց:
«Ես չեմ կարծում, որ մեզ խտրականություն է պետք՝ Ջորջիայում կրոնական համայնքները պաշտպանելու համար»,- ասել է նահանգապետը:






































