Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, թե որ թիմերն է համարում Եվրոպայի 2016 թվականի առաջնության չեմպիոնի հավակնորդներ:
«Աշխարհի գործող չեմպիոնը մեխանիկորեն ընդգրկվում է Եվրոպայի չեմպիոնի կոչման ֆավորիտների թվում: Սակայն այդ ցուցակում են Ֆրանիայի հավաքականը, Անգլիայի ընտրանին, ինչպես նաև Իտալիայի և Բելգիայի թիմերը:
Հարկ եմ համարում նշել նաև, որ ընտրական մրցաշարում միշտ չէ, որ մենք վստահ խաղ ենք ցուցադրել»,- Bild-ը մեջբերում է Լյովի խոսքերը:









































