Գերմանիայում մայիս ամսվա ընթացքում գործազուրկների թիվը 21 հազարից հասել է 2.963 միլիոնի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ գործազրկության պատճառներից մեկն էլ անսովոր ցուրտ եղանակն է, որն էլ ընկճախտային ազդեցություն է ունենում աշխատաշուկայի վրա: Բացի այդ, այն կապված է նաև մայիսին հանգստյան օրերի հետ, քանի որ այս ամիս դրանք ամենաշատն են:
Գերմանիայում գործազրկության մակարդակն ամենացածրն է եվրոգոտում: ԵՄ իշխանությունները կանխատեսում են, որ տարվա վերջին գործազրկությունը կհասնի 12.2 տոկոսի: Իսկ աշխատելու հնարավորություն չունեցող քաղաքացիների թիվը կգերազանցի 20 միլիոնը: