Մայիսի 26-27-ին անցկացված ավագանու ընտրությունների առաջին փուլի արդյունքներով չի հաջողվել ընտրել Հռոմի քաղաքապետ: Այս մասին են վկայում քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակել է Իտալիայի ՆԳՆ-ն՝ հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն այդ տվյալների՝ առաջին փուլի առաջատարը եղել է ձախ կենտրոնամետ ուժերի միասնական թեկնածու, Դեմոկրատական կուսակցության հայտնի գործիչ, սենատոր Ինյացիո Մարինոն, որը մոտ 43 տոկոս ձայն է հավաքել: 30 տոկոս ձայներով երկրորդ տեղում եղել է Իտալիայի մայրաքաղաքի գործող քաղաքապետ Ջանի Ալեմանոն, որը ներկայացնում է Բեռլուսկոնիի գլխավորած աջ կենտրոնամետ ուժերի բլոկը:
Ոչ համակարգային ընդդիմության թեկնածուն, «5 աստղի շարժման» ներկայացուցիչ Մարչելլո դե Վիտոն կարողացել է արժանանալ ընտրողների միայն 13 տոկոսի աջակցությանը:
Երկրորդ փուլին կմասնակցեն Մարինոն և Ալեմանոն: