Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է Եվրոպայի լիգայի ¼ եզրափակչի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումների մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք ցանկանում ենք խաղալ լավագույնների հետ: Այս անգամ նույնպես մեզ բաժին հասավ բարձրակարգ ակումբ:
Յուրաքանչյուր երկրպագուի համար սա երազանքների վիճակահանություն էր: Սպորտային առումով մեզ համար «Լիվերպուլ»-ը բարդ փորձություն կլինի»,- հայտարարել է գերմանացին:







































