Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Դիկիլի քաղաքի շրջանում ձերբակալվել են մի քանի հարյուր ներգաղթյալներ, որոնք փորձել են հատել Էգեյան ծովը։
Ներգաղթի հարցերով միջազգային գործակալության տվյալներով՝ այս տարի ծովային ճանապարհով Եվրոպա է մուտք գործել մոտ 155.000 ներգաղթյալ ու փախստական, որոնց ճնշող մեծամասնությունը Թուրքիայի տարածքով մուտք է գործել Հունաստան։






































