Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով հրավիրված քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախագծի այն դրույթին, ըստ որի՝ հայերեն տարբերակով նշված է, որ կոալիցիա կազմող ուժերի թիվը սահմանափակվում է 3-ով, սակայն անգլերեն տարբերակում նշված է առնվազն 3-ը պետք է լինեն։
«Նկատել ենք այդ վրիպակը և կշտկենք»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ընդունում են ընդդիմադիրների առաջարկը՝ «4+4+ 4» ձևաչափով ընտրական օրենսգիրքը քննարկելու տարբերակը:










































