Մարտի 17-ին կայացան Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները: Հայտնի են մրցաշարի քառորդ եզրափակչի մասնակիցները:
Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում պայքարը կշարունակեն «Սպարտա»-ն (Չեխիա), «Վիլյառեալ»-ը (Իսպանիա), Բիլբաոյի «Ատլետիկ»-ը (Իսպանիա), «Սևիլիա»-ն (Իսպանիա), Դորտմունդի «Բորուսիա»-ն (Գերմանիա), «Շախտյոր»-ը (Ուկրաինա), «Բրագա»-ն (Պորտուգալիա):
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր՝ մարտի 18-ին, Նյոնում: Հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին և 14-ին:








































