Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ թիմը կզգա երկրպագուների աջակցության կարիքը:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է հավատա հաջողությանը: Արդյունքն առաջին հերթին կախված է ֆուտբոլիստներից: Բայց շատ կարևոր է նաև երկրպագուների աջակցությունը:
Նրանք մեծ ազդեցություն ունեն խաղադաշտում կատարվող իրադարձությունների վրա: Այնպես որ, «Յունայթեդ»-ը կզգա երկրպագուների աջակցության կարիքը»,- The Telegraph-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:









































