Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ոստիկանության Մարտունու բաժնի նախկին պետն ու օպերատիվ գծով տեղակալը՝ ամբաստանյալի աթոռին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանին և նրա տեղակալին՝ Վարդան Ներսիսյանին, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի շրջանակներոմ Վահան Մարգարյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբերի 11-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոսիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից,կարերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակչին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հետագայում այն իբրև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ Վարդաշեն գյուղի բնակչի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, նրանց կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե իբր քաղաքացին թմրամիջոց պահելու կասկածանքով 2014թ. օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին և հրավիրված մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին:

Քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերը նշված գործողությունները էական վնաս են պատճառել քաղաքացու իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ քաղաքացին դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը՝ որպես բարձրագույն արժեք»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում