Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավերով կազմակերպվել էր «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատում է՝ երբեք ընդդիմադիր ուժերի, քաղհասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ այսքան համախմբված չեն եղել, որքան ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպված քննարկումներին, հավելելով՝ եթե այս պատմական հնարավորությունը բաց թողեցին, մեղավորներին պետք է փնտրել հենց իրենց մեջ:
ՕԵԿ խմբակցության պաատգամավոր Հովհաննես Մարգարյանն ընդգծում է՝ ընտրության արդյունքները պետք է ամփոփվեն տեղամասային արձանագրության հիման վրա, մարզային հանձնաժողողովի կողմից:
Մտահոգությունների առաջին տեղում քաղհասարակության համար ընտրական համակարգը վերականգնելն է, մանրամասնում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։









































