Ամբողջությամբ ավտոմատացված հյուրանոցը, որը գտնվում է Փարիզի Բաստիլի հրապարակից 5 րոպե հեռավորության վրա, արդեն պատրաստ է ընդունել հյուրերի: Հյուրանոցի կառուցելիս որպես սկզբունք է ընդունվել այն հասարակ ոճով կառուցելու որոշումը, ինչն, ըստ նախագծողների, կհեշտացնի հյուրանոցի ծառայություններից հաճախորդների օգտվելու խնդիրը:
Հյուրանոցն ուշադրություն է գրավում իր մինիմալիստական ոճով, այն առավելագույնս մեկուսացված է արտաքին աղմուկներից և կառուցված է էկոլոգիապես ամենամաքուր շինանյութերից։ Հյուրանոցի ռեստորանում առաջարկվում են բացառապես օրգանական մաքուր սննդամթերք:
Սպասարկող անձնակազմը բացակայում է, սակայն անհրաժեշտ բոլոր ծառայությունները կարելի է պատվիրել ինտերնետով. սա թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումները հյուրանոցի ներսում: Մեկ օրվա արժեքն է 130 եվրո: