Հոլիվուդում Universal ստուդիան ներկայացրել է մասշտաբային սարսափ-ատրակցիոն՝ «Քայլող մեռյալներ» սերիալի մոտիվներով: Ժամանցային պարկը կբացվի 2016-ի ամռանը և կաշխատի կլոր տարին:
Նախագծի հեղինակների խոսքերով՝ այցելուները «կանցնեն վերապրածների հետքերով՝ ճանապարհ բացելով մղձավանջային բնապատկերների միջով որոնք կյանք են տվել մալուխային TV-ի պատմության մեջ ամենաժողովրդական սերիալին»:







































