Մյունխենի «բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ երջանիկ է իր թիմում և չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Ինձ չեն հետաքրքրում այլ ակումբների առաջարկները: Ինձ դուր է գալիս «Բավարիա»-ն, ինձ դուր է գալիս Բունդեսլիգան: Ծանոթ եմ Գերմանիայի առաջնությունում հանդես եկող ակումբների խաղաոճին, որն ինձ, իհարկե, ավելի հոգեհարազատ է:
Երկարաժամկետ պայմանագիր ունեմ ակումբիս հետ և չեմ պատրաստվում լքել թիմը»,- հայտարարել է գերմանացի դարպասապահը:









































