Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Տեր-Ստեգենը նպատակասլաց տղա է: Նա համարվում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը, չնայած, որ նա 23 տարեկան է:
Երջանիկ եմ, որ նա հանդես է գալիս «Բարսելոնա»-ում: Մենք վստահում ենք նրան հարյուր տոկոսով: Ֆլորենցիի գոլը նրա պատճառով չէր:
Դուք պետք է շնորհավորեք այդ ֆուտբոլիստին, ով գոլի հեղինակ դարձավ մոտ 50 մետրից: Երկրորդ անգամ նա չէր կարող դա կրկնել:
Պետք չէ մեղադրել երիտասարդին, քանի որ նա ապագայում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Այժմ Մարկը քրտնաջան աշխատանք է կատարում»,- հայտարարել է խորվաթ կիսապաշտպանը:









































