Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները հասել են «ճշմարտության պահին»՝ հայտնում է Associated Press-ը։
Նա նաև ընդգծել է, որ ներկայումս միակ հնարավոր «պլան Բ»-ն վերադարձն է պատերազմին։
Ժնևում միջսիրիական բանակցությունների լիաֆորմատ ռաունդի մեկնարկը ծրագրված է մարտի 14-ին։









































