Բրիտանական Goldfinch ընկերությունը ստեղծել է շատ փոքր Sygnet դաշնամուր հատուկ սուպերզբոսանավերի համար: Գործիքի լայնությունը 127 սմ է: Այն նվագում է՝ առանց մարդու միջամտության: Դաշնամուրն արժե 100 հազար դոլար: Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը:
Մեխանիկական դաշնամուրը հեռակառավարվում է iPod-ի օգնությամբ և համարվում է աշխարհի ամենափոքր դաշնամուրը:
Գործիքը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ում՝ զբոսանավերի Palm Beach International Boat Show ցուցահանդեսում, որը տեղի կունենա մարտի 17-ից 20-ը:











































