Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ ՄԱԿ-ը Սիրիայում անցումային կառավարության ստեղծման հարցով առաջընթացի հույս ունի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նաև հստակեցրել է, որ Սիրիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան 1.5 տարուց։
«Օրակարգում դրված է 3 հարց, որոնք սահմանվել են ՄԱԿ ԱԽ-ի կողմից № 2254 բանաձևով, որն ընդունել է նաև Ռուսաստանը։ Առաջին հարցը ներառական նոր կառավարությունն է, երկրորդը՝ նոր սահմանադրությունը, և երրորդը՝ նոր ընտրութունները, որոնք պետք է կայանան բանակցությունների մեկնարկից 18 ամիս անց, այսինքն՝ ընթացիկ ամսվա 14-ից»,- ասել է հատուկ բանագնացը։
Նա նաև հայտնել է, որ բանակցությունների առաջին հանդիպումը մարտի 14-ին կանցկացվի Դամակոսի պատվիրակության հետ։








































