Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կվերսկսի մարզչական գործունեությունը հուլիսին: Մոուրինյոն հայտարարել է, որ կգլխավորի իր նոր ակումբը 2016 թվականի հուլիսին:
Նոր ակումբի անունը, սակայն, Մոուրինյոն հրաժարվել է հրապարակել: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Սակայն «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության որոշ անդամներ նրան հարմար թեկնածու չեն համարում:










































