Մեքսիկայի տարածքի մեծ մասում վատ եղանակը՝ ուժեղ քամու և ձյան տեսքով, մեծ վնաս է հասցրել երկրի ավանդական բույսերից մեկի՝ ագավայի պլանտացիաներին, որը օգտագործվում է տեկիլայի արտադրության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սոցիալական ցանցերի օգտատերերը այդ ջերմասեր բույսի պլանտացիաների լուսանկարներ են հրապարակել Խալիսկո նահանգից, որտեղ թույլատրված է ալկոհոլային խմիչք տեկիլայի արտադրությունը:
Խալիսկոն սովոր չէ ցածր ջերմաստիճանի, սակայն ներկայում նրա 11 վարչական շրջաններում գրանցվել են ցրտեր և ձյան առատ տեղումներ: Տուժել են նաև մարդիկ, ովքեր մնացել են առանց հոսանքի, քանի որ մինչև 100 կմ/ժամ արագությամբ քամին կտրել է շատ է էլեկտրալարեր: Իշխանությունների հաղորդմամբ՝ ծառերի տապալման հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ:








































