Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, նշելով, որ շվեդ հարձակվողի համար Չեմպիոնների լիգան մեծ կարևորություն ունի, տեղեկացնում է Goal.com-ը:
«Իբրահիմովիչի համար Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է: Ցավալի է, որ նա իր կարիերայի ընթացքում չի կարողացել նվաճել Եվրոպայի լավագույն մրցաշարի գավաթը:
Կարծում եմ, որ նա այժմ մտածում է միմիայն Չեմպիոնների լիգայի գավաթի մասին: Անցյալ մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ մինչև կիսաեզրափակիչ: Այս տարի կարող է մեծ անակնկալ լինել»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը 5 անգամ:











































