Business Standard-ի փոխանցմամբ՝ թեև ընդունված է ասել, որ ամենաշատը սրտի կաթվածների զոհ են դառնում տղամարդիկ, բժիշկները փաստում են, որ այժմ դրանք ոչ հազվադեպ գրանցվում են երիտասարդ կանանց շրջանում։
Վերջին հետազոտության համաձայն՝ ամենօրյա սթրեսը մեղավոր է կանանց կարդիոլոգիական թույլ առողջության համար։ Խոսքը աշխատանքի, տնային գործերի մասին է։ Այդ ամենն առաջացնում է ուժեղ սթրես։ Արդյունքում, կանանց 47 տոկոսը մահանում են սրտի հետ կապված խնդիրներից։
Համեմատության համար նշվում է, որ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 38 տոկոս։ Սթրեսից բացի, մահվան ռիսկը բարձրացրել են ծխելը, արյան մեջ ճարպի բարձր մակարդակը, բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ֆիզիկական ակտիվության պակասը և այլն։








































