ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Փարիզյան ակումբը մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել: Իբրահիմովիչը գոլերի հեղինակ է դարձել լոնդոնցիների հետ երկու դիմակայություններում:
«ՊՍԺ-ն կանգ առնելու իրավունք չունի: Առաջիկայում ևս կցուցադրենք մեր լավագույն խաղն ու կփորձենք հաղթել մնացած բոլոր հանդիպումներում»,- Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:









































