Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իտալական «Ռոմա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Marca-ն:
Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը նշել է, որ թիմը մտածում է ոչ միայն Չեմպիոնների լիգայի շրջանակներում գրանցած հաղթանակների մասին:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ»-ը վերջին խաղում ջախջախեց «Սելտա»-ին 7:1 հաշվով:
««Ռեալ»-ը կանի ամեն բան, որպեսզի կարողանա հաղթել «Ռոմա»-ին: Կա կարծիք, որ «արքայական ակումբ»-ը շեշտը դրել է Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա, սակայն կարող եմ վստահեցնել, որ «Սելտա»-ի դեմ հանդիպումը բոլորին ապացուցեց հակառակը»,- հայտարարել է Նավասը:







































