Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռ արձակելը չի հակասում միջուկային համաձայնագրի պայմաններին։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։
Նրա խոսքերով՝ բալիստիկ հրթիռի փորձարկման մասին տեղեկատվության հաստատումից հետո ԱՄՆ-ն այդ իրավիճակը կքննարկի Անվտանգության խորհրդի հետ։
Վերջին օրերին Իրանը փորձարկել է մեծ, միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։










































