Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Իշխանության դեմքի փրկությունը

Հայաստանի պետական պաշտոնյաները Մարտի 8-ի կապակցությամբ հերթ են կանգնել կանանց շնորհավորական ուղերձներ հղելու համար: Այդ հարցում Հայաստանի իշխանությունը շատ և խիստ պարտաճանաչ է, կամ շատ խիստ պարտաճանաչ է: Հայաստանի իշխանությունը բաց չի թողնում որևէ տոնական առիթ, որևէ օր, ժամ, որպեսզի շնորհավորական ուղերձ հղի հասարակությանը, տարբեր շերտերի, ոլորտների, տարբեր սեռերի ներկայացուցիչների, շնորհավորի, մաղթի, ցանկանա և այլն: Հայաստանի իշխանությունն այդ տեսանկյունից իրեն պահում է ամբողջատիրական որևէ համակարգին բնորոշ դասական վարքի շրջանակում:

Ամբողջատիրական համակարգերի համար շատ կարևոր է չուշանալ հասարակությանը շնորհավորելու հարցում, շնորհավորել մեկ առ մեկ, հատ հատ, շնորհավորել հնարավորինս ճոխ տեքստերով, մաղթանքներով: Իրավական պետություններում, որտեղ հիմնարար արժեքը քաղաքացիությունն է, ոչ թե «ջանսաղությունը», իշխանությունը չունի պարտաճանաչ շնորհավորանքների կարիք, քանի որ քաղաքացիները իշխանությանը չափում են բոլորովին այլ չափորոշիչներով: Քաղաքացիներն իշխանությունից սպասում են ոչ թե ջերմություն, այլ ծառայություն: Իշխանությանը նրանք վճարում են հենց դրա համար: Ջերմության համար քաղաքացիները կարող են վճարումներ կատարել շատ ավելի պրոֆեսիոնալ ծառայությունների: Իշխանությունից նրանք ոչ թե մաղթանքներ, այլ հաշվետվություններ են պահանջում՝ արած գործերի, մատուցած ծառայությունների, լուծած խնդիրների համար, պահանջում են բացատրություններ այն ամենի համար, ինչը չի արվել, չի լուծվել: Ու եթե իշխանական համակարգի և քաղաքացիների փոխհարաբերությունները կառուցված են այդ հիմքերի վրա, ապա իշխանության ներկայացուցիչները այլևս հարկ չեն համարում պարտաճանաչ կերպով շնորհավորել քաղաքացիներին որևէ տոնական առիթով: Լավագույն դեպքում, առավելագույնը, կարող են լինել նախագահական ուղերձներ, որոնք, սակայն, հիմնված են ոչ թե մաղթանքների, այլ արժեքային ուղենիշերի վրա:

Այդպես են զարգանում պետությունները և աճում հասարակությունները: Այնտեղ, որտեղ չկա թափանցիկություն, չկա հաշվետվողականություն, այնտեղ, որտեղ իշխանությունը դիտվում է ոչ թե ծառայող, այլ վերակացու, և որտեղ իշխանությունն ինքն էլ իրեն համարում է հենց այդպիսին, առաջանում են «դիմահարդարման» տարբեր պարագաների անհրաժեշտություններ: Շնորհավորանքները այս կամ այն տոնի առիթով, որ իրար հերթ չտալով հղում են պաշտոնյաները՝ նախագահից մինչև նախարար, ամբողջատիրական, քաղաքացիներին ոչ հաշվետու իշխող համակարգի դիմահարդարման պարագա են: Դրանք կոչված են իշխանության դեմքը փրկելու:

Իհարկե, Հայաստանի իշխանության դեմքը աղավաղված է այնպես, որ դիմահարդարման այդ պարագաներով այն փրկել չի հաջողվի, այդ դեմքին անհրաժեշտ է առնվազն պլաստիկ վիրահատություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում