Thursday, 18 06 2026
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները

«Ռոսիա» մոլի բացման ուղերձն է՝ Հայաստանում բիզնեսը պաշտպանելու միակ ձևը իշխանական հովանոցն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, շաբաթ օրը «Ռոսիա մոլի» բացման արարողությանը մասնակցել է ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը: Եթե այս մոլի բացումից վերանանք, քաղաքական ի՞նչ մեսիջ էր սա՝ այն բոլոր գործիչներին ուղղված, որոնք այս տարիների ընթացքում փորձել են անջատվել իշխանություններից:

– Նկատի ունենալով 2008-ի և 2015-ի զարգացումները՝ սա, բնականաբար, նաև որոշակի քաղաքական բովանդակություն է պարունակում՝ ոչ թե այն առումով, որ ՀՀ նախագահը կարող է ներկա լինել ոչ իշխանական տրամադրություններով գործարարի հաստատության բացման արարողությանը, այլ ընդհանրապես դա ցույց է տալիս, որ ՀՀ-ում բիզնեսը, առավել ևս գործարարներն ունեն երկու ճանապարհ՝ կա՛մ լոյալ լինել իշխանության նկատմամբ, կա՛մ լինել բարիդրացիական հարաբերությունների մեջ: Այլ ճանապարհ, ցավոք սրտի, ՀՀ-ում թողնված չէ, և դրա դիմաց, ինչպես ՀՀ-ում արդեն իսկ ստեղծված տխուր և վատ նախադեպերն են հուշում, կա՛մ պետք է կորցնել ունեցվածք, ինչպես դա տեղի ունեցավ պարոն Սուքիասյանի դեպքում, երբ նրա ձեռքից վերցվեց Բջնիի գործարանը, կա՛մ ուղղակի լինել իշխանության թիմի անդամ. այլ ճանապարհ թողնված չէ:

Սա, իհարկե, վտանգավոր է ՀՀ-ի ժողովրդավարական զարգացումների առումով: Վտանգավոր է, որովհետև այլ ժողովրդավարական երկրներում գործարարների թիվ մեկ գործընկերները համարվում են լոբբիստական խմբերը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական շարժումները, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ամենևին ոչ պատահականորեն նրանք արևմտյան երկրներում հանգանակություններ են կատարում, դրամաշնորհներ են տրամադրում, որովհետև բազմակարծության, մրցակցության, հանրային թափանցիկության բարձրացումը միանշանակ բխում է գործարարի շահերից, և դա դառնում է անուղղակի պաշտպանության միջոց:

Եթե ժողովրդավարական երկրներում բիզնեսմենը պաշտպանվում է այդպես, երբ ուղղակիորեն այլ, ավելի պրոֆեսիոնալ գործիքների միջոցով, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության և լոբբիստական խմբերը, փորձում է թույլ չտալ և՛ մենաշնորհացում, և՛ կոռուպցիայի աճ, և՛ ազատ մրցակցության խեղաթյուրում, և՛ ժողովրդավարության վտանգում, որոնք անուղղակիորեն դառնում են պաշտպանութան միջոց, ապա այս միջադեպը ցույց է տալիս, որ բիզնեսի պաշտպանության միակ ձևը իշխանական հովանոցն է:

– Այսինքն՝ առանց իշխանությունների հետ պայմանավորվելու, որոշակի գործակցության գնալու, չես կարող պայքարել, այո՞. Խ. Սուքիասյանի օրինակով կարող ենք ասել, որ «կոտրվեց» այն գործարարը, որը 2008թ. փորձեց անջատվել իշխանություններից, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը մեջբերեմ. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության հիմքը սկսվեց Խաչատուր Սուքիասյանից և պետք է շարունակվեր Գագիկ Ծառուկյանով, ըստ էության նաև այսպես «կոտրվեց»»:

– Ժամանակին, երբ ես կամ շատերը կասկածի տակ էինք առնում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը, ոմանք տարատեսակ կարծիքներ, գնահատականներ էին հայտնում: Ես ցավում եմ, որ գործարարներին խորհուրդ տվողները փորձել են նրանցից Խոդորկովսի դարձնել: Անկեղծ ասած՝ երբ տարիներ առաջ նման գնահատականներ էի տալիս կամ կասկածներ էի հայտնում, միգուցե այդ գործարարներին՝ Գագիկ Ծառուկյանին կամ մյուսներին դուր չգային այդ կարծիքները, միգուցե այդ շրջանում նրանց խորհրդատուների տված համարձակ խորհուրդներն ավելի ականջահաճո էին, բայց գոնե քաղքագետներս լավ գիտենք՝ ինչ է նշանակում հիբրիդային քաղաքական ռեժիմ: Չեմ ուզում օգտագործել ավտորիտարիզմ, բռնապետություն, քավ լիցի, Հայաստանը դասական առումով այդպիսի երկիր չէ, բայց սա մի ռեժիմ է, մի խառնուրդ է՝ և՛ ավտորիտարիզմի, և՛ կիսաժողովրդավարության, որտեղ այն պահերին, երբ վտանգվում է իշխանությունը, տեսնում ես նաև ռեժիմի մյուս դեմքը, և դա ամենևին հրապուրիչ չէ:

Մեզանից շատերը գիտակցել են, որ այս գործարարները այդ ճանապարհը որդեգրելով՝ կա՛մ գնում են դեպի զրկանքներ, կա՛մ գնում են դեպի անհայտություն: Թերևս, Սուքիասյանների ընտանիքը իսկապես փոքր զրկանքներ չկրեց, ես ամենևին զարմացած չեմ կատարված փաստից, որովհետև երբ սկսում ենք մեղադրել գործարարին իր պահվածքի համար, նաև նկատի ունենք, իսկ ինչպես են պաշտպանել նրան նրանք, ովքեր պարտավոր էին պաշտպանել, այսինքն՝ ես չեմ ասում, որ այն թիմերը, որոնց նրանք երբևէ անդամակցել են, նրանք վերադարձնեն կորուստները և այլն, բայց նաև երբ գործարարը տեսնում է, որ պաշտպանված չէ, արդեն ինքն է մտածում իր պաշտպանության մասին:

– Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանն այնտեղ էր հրավիրել նաև Գագիկ Ծառուկյանին, պատահական չէր նրա այնտեղ լինելը, որը միայն իր տաղավարի ցուցադրության համար չէր այնտեղ: Ի՞նչ մեսիջ էր սրանով ուղղում այն քաղաքական ուժերին, որոնք գուցե արդեն 2017-ի ընտրություններին են պատրաստվում, որովհետև մեր քաղաքական դաշտը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո մտել է նաև ինչ-որ առումով արդեն նախընտրական փուլ:

– Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի քայլերը՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, վերջացրած իշխանության վերադասավորումներով, վկայում են, որ նա չափազանց լուրջ է պատրաստվում գալիք ընտրություններին և այս առումով փորձում է բացառել իր համար այն տխուր դասերը, որոնք ստացավ 2008-ին, 2013-ին: Պատահական չէր, որ սահմանադրական փոփոխություններում կյանքի անձեռնմխելիության իրավունքից զրկելու հոդվածի տակ տեսնում էինք Մարտի 1, ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման, այսպես ասած, ծայրահեղ միջոցների կիրառման խնդիրը, պատահական չէ, որ լսում էինք, թե պետք է համակարգը փոխվի՝ հեռացած նախագահներին զրկելով ստվերային կառավարումից, այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր դասերը քաղել է և փորձում է հերթով իրականություն դարձնել դրանք, որպեսզի անակնկալ չստանա իշխանական թիմի մոնոլիտության առումով, ինչը, ըստ էության, տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 26-ին, երբ, ըստ էության, համակարգը երկփեղկված էր, և այս կտրվածքով նաև գործարարներից:

Այս մեսիջը, որի մասին հիշատակում եք, նույնպես քաղած դասերի շրջանակներում է, որպեսզի 2017-ի ընտրությունների ժամանակ որևէ գործարար մտքով անգամ չանցկացնի հաղթել իշխող կուսակցությանը, իշխող կուսակցության գործարարներին, հետևաբար, այո՛, կարծում եմ, որ այս իրադարձությունը ոչ պատահականորեն է այդպես պլանավորված, և նաև ընտրված են այն անհնազանդ գործիչները, որոնք ստիպված են ուղղակի բարեկամության ձեռք մեկնել իշխանությանը, խոսքս վերաբերում է թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ Խաչատուր Սուքիասյանին:

Այո՛, թերևս, սա Սերժ Սարգսյանին պետք է բացառապես 2017թ. համար: Նա այն խնդիրները, որոնք ունեցել է, արդեն լուծել է, բայց կա ապագայի անորոշության և նման միջադեպի կրկնության վտանգ, և՛ նա փորձում է իսպառ նվազեցնել այդ ռիսկերը, որպեսզի որևէ գործարար չմտածի ընդդիմադիր կուսակցության կամ ընդդիմադիր թեկնածուի ֆինանսավորելու մասին, որպեսզի փողը՝ կլինի շատ, թե քիչ, երբևիցե չշրջանառվի ընդդիմադիր քարոզչության շրջանակներում, հետևաբար, այո, Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի ընտրությունը այս մեսիջը փոխանցելու առումով պատահականություն չէ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում