Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Էրզրումում տարվող հետաքննության շրջանակներում որոշվել է կալանավորել իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի եղբայր Ս. Գյուլենին։
Դա տեղի է ունեցել «զուգահեռ պետության» դեմ պայքարի շրջանակներում։ Ֆեթհուլլահ Գյուլենի եղբայրը մեղավոր է ճանաչվել զուգահեռ կառույցին պատկանելու համար, ինչի մասին վկայել են հայտնաբերված բազմաթիվ փաստաթղթերն ու տեղեկությունները։
Ֆեթհուլլահ Գյուլենի եղբորը կալանավորելու պահանջ ներկայացրել էր Էրզրումի հանրապետական դատախազությունը։ Նա մեղադրվում է «ահաբեկչական զինված խմբավորման անդամ հանդիսանալու», «սահմանադրության խախտման» ու «լուրջ մեքենայությունների» համար։











































