Google ընկերությունն արտոնագրել է սարքը, որն ունակ է սովորական գիրքը վերածելու ինտերակտիվի։ Այս մասին հայտնում է TechXplore-ը։
Նման տեխնոլոգիաները շուկայում նորություն չեն, սակայն ավելի վաղ «կենդանի» գրքի ստեղծման համար պետք է եղել, անշուշտ, որևէ էլեկտրոնային սարք, որն օգնել է ստեղծել ծավալուն պատկեր, ձայներ և եռաչափ անիմացիա։
Նոր մշակումը, որն արտաքնապես հիշեցնում է համբուրգեր, տեղավորվում է սովորական գրքերի էջերի արանքում և գործընթացում «կենդանացնում» այն։ Հավելյալ սարքեր չեն պահանջվում։
Հայտնի է, որ համանման տեխնոլոգիա է արդեն արտոնագրել անցած տարի Microsoft կորպորացիան։ Սակայն այդ դեպքում խոսքը եղել է տեքստի ձայնային և ինտերակտիվ նկարներով վերարտադրության գործառույթով էլեկտրոնային գրքի մասին։











































