ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի տնօրեն Յանիս Սարթսը The Observer-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը փախստականների ճգնաժամի օգնությամբ փորձ է անում տապալել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Նրա խոսքով՝ Մերկելը «հարմար չէ» Մոսկվային՝ որպես պատժամիջոցների վճռական կողմնակից:
Պաշտոնյան ընդգծել է, որ տվյալ դեպքում նա իր կարծիքն է հայտնում ոչ թե որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես փորձագետ: Ըստ նրա՝ Ռուսաստանը Գերմանիայում բորբոքում է փախստականների հետ կապված խնդիրը ռուսալեզու համայնքի և սոցիալական ցանցերի միջոցով:
Սարթսը կարծիք է հայտնել, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել ցանկացած ծայրահեղ քաղաքական ուժ՝ ձախերին և աջերին, եթե դա բավարարի նրա օրակարգին: Նա նա ասել է, որ վերջերս նման փորձերը նվազել են:







































