Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Բամիդելե Ալին, ով երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ մինչև 2021 թվականի ամառ, հայտնվել է «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում՝ գրում է «Goal.com»-ը:
«Սպիտակներ»-ը հիացած են ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանի ցուցադրած խաղով և պատրաստվում են ամռանը ձեռք բերել նրա տրանսֆերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ալին մասնակցել է 26 հանդիպման, դարձել է 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:








































