Ֆլորենտինո Պերեսն ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահի պաշտոնից:
Sport-ի տեղեկությունների համաձայն՝ Պերեսը ցանկանում է վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել, որպեսզի կարողանա «արքայական ակումբ»-ի նախագահի պաշտոնում նշանակել իր ցանկացած մարդուն: Պատճառը թիմի վատ ելույթներից բխած երկրպագուների դժգոհությունն է:
Հիշեցնենք՝ Պերեսը զբաղեցնում է «Ռեալ»-ի նախագահի պաշտոնը 2000 թվականից:








































