ՕՊԵԿ-ի անդամ երկրների և կարտելի մեջ չմտնող այլ երկրների ներկայացուցիչները մարտի 20-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը:
«Ե՛վ Սաուդյան Արաբիան, և՛ Ռուսաստանը՝ բոլորը վերադառնում են բանակցությունների սեղանի շուրջ»,- մեկնաբանում են երկրի նավթարդյունաբերության նախարարությունում: Դրա հետ մեկտեղ, Նիգերիայում առաջիկա հանդիպումից հետո ակնկալում են նավթի գների կտրուկ փոփոխություն և հուսով են, որ այն կբարձրանա բարելի դիմաց մինչև 50 դոլար:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտարարել էր, որ նավթի արդյունահանման կայունացման մասին որոշումը հրապարակավ պաշտպանել են 15 երկրներ, որոնց բաժին Է ընկնում աշխարհում արդյունահանվող նավթի 73 տոկոսը: Նա նաեև նշել է, որ մեկ բարել նավթի 50-60 դոլարից բարձր գինը վերստին կհանգեցնի շուկայում նավթի առաջարկի գերավելցուկի։






































