«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել իր և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին: Մեսսին խոսել է նաև թիմակիցների՝ Նեյմարի և Լուիս Սուարեսի մասին:
«Քրիշտիանուն ինձ համար մրցակից է. ոչ ավելի: Մենք պարզապես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք և պաշտպանում ենք յուրաքանչյուրս մեր թիմի շահերը: Երբեմն ես եմ հաղթում, երբեմն՝ Քրիշտիանուն:
Ինչ վերաբերում է Նեյմարի և Սուարեսի հետ հարաբերություններին, ապա մենք ընկերներ ենք թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Չնայած մեր հավաքականների մրցակցությանը, մեր միջև մրցակցություն չկա»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:









































