Ավստրիայի Թուլն քաղաքում կայացած մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ խմբում ընդգրված Հայաստանի հավաքականն անհաջող մրցելույթներ է ունեցել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ընտրանին զիջել էր Ավստրիայի (8:42), Հոլանդիայի (5:60), Բուլղարիայի (15:45) հավաքականներին և խմբում զբաղեցրել վերջին տեղը:
Եվ ահա, հրաժարական է տվել հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:







































