«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը մշտապես վախեցել է հետևել էլեկտրոնային սարքերից, որոնք ԱՄՆ հետախուզությունը կարող էր դնել իր շրջապատում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից թարգմանված և գաղտնազերծված փաստաթղթերին:
Նամակներից մեկում Աբու Աբդալա կեղծանվան տակ նա անհանգստություն է հայտնել Իրանում ատամնաբույժի այցելելու իր կնոջ մտադրության հետ կապված: Նրա խոսքերով՝ նրա ատամնալիցքի մեջ կարող է չիպ դրվել նրա գտնվելու վայրն իմանալու համար:
«Չիպի երկարությունը մոտավորապես հացահատիկի չափ է, լայնությունը՝ վերմիշելի նման»,- գրել է նա: Նամակն ավարտվում է առանձին ուղեցույցով. «Խնդրում եմ, ոչնչացնել այս նամակը կարդալուց հետո»:
Մեկ այլ նամակում Բեն Լադենն «Ալ-Քաիդա»-յի գրոհայիններին հրամայում է անհապաղ ազատվել առևանգված աֆղան դիվանագետի համար փրկագնով ճամպրուկից՝ հետևելու հնարավոր սարքերի պատճառով:
«Կարևոր է ազատվել ճամպրուկից, որով հասցվել է փրկագինը՝ դրա մեջ հետևելու համար սարքի առկայության հնարավորության պատճառով»,- նշել է նա «Շեյխ Մահմուդ» ծածկանունով դաշնակցին ուղղված նամակում:
ԱՄՆ հատուկ ծառայություների տեղեկացմամբ՝ գաղտնազերծված փաստաթղթերը 2009-2011 թվականների են:






































