Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին համաներում և խաղաղ կյանք վերադառնալու հնարավորություն է առաջարկել։ Այս մասին նա հայտարարել է գերմանական հեռարձակող ARD կորպորացիայի հետ հարցազրույցում։
Ասադը նաև փետրվարի 27-ին սկսված հրադադարն անվանել է «հույսի շող»։









































