Բուժումից հետո այսօր Ազգային ժողով է եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է լավ: Ինքնազգացողությունը եղել և մնում է լավ, իսկ առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի:
Ըստ ամենայնի, այսօր Գ. Սահակյանը ԱԺ խմբակցությունների հետ կհանդիպի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: