BrandZ-ի վարկածով թանկարժեք ընկերությունների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը նախկինի պես զբաղեցնում է Apple ընկերությունը: Այս մասին հայտնում է All Things Digital-ը: Ներկայում ընկերության արժեքը կազմում է 185.1 միլիարդ դոլար:
113.7 միլիարդ դոլար արժեքով Google ընկերությունն իր վարկանիշով երկրորդ հորիզոնականում է:
BrandZ-ի թոփ-100-ում Microsoft կորպորացիան 7-րդ տեղում է (69.8 միլիարդ դոլար):
Արժեթղթերը բորսային շուկա դուրս բերելուց 1 տարի անց Facebook-ը զբաղեցնում է 31-րդ տեղը: Ընկերության ընդհանուր արժեքը կազմում է 21.3 միլիարդ դոլար՝ անցած տարվա համեմատ կրճատվելով 36 տոկոսով:
Yahoo-ն վերադարձել է թոփ-100 և զբաղեցրել 92-րդ տեղը: Կորպորացիան ցուցակում չի ներառվել 2009 թվականից, երբ ընկերության արժեքը հասավ 7.9 միլիարդ դոլարի: Ներկայում ընկերությունը գնահատվում է 9.8 միլիարդ դոլար:






































