Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը վստահեցնում է, որ իր ակումբակից Քրիշտիանու Ռոնալդուին ճիշտ չեն հասկացել:
«Եթե կա որևէ մեկը, ով հիանալի ճանաչում է Ռոնալդուին, ես եմ: Չեմ կարծում, թե նա ցանկանում էր քննադատել ընկերներից որևէ մեկի: Հնարավոր է, նա իր կարծիքը ճիշտ չէ ձևակերպել:
Որպես ավագ, ես հպարտանում եմ իմ ընկերների կատարած աշխատանքով: Նշեմ, որ թիմը բարդ ժամանակաշրջան է ապրում և յուրաքնաչյուրը կարող է իր կարծիքն ունենալ:
Երբ արդյունքը բացասական է, ապա արդարացումներն ու կարծիքները բազմաթիվ են: Բարդ է: Չէ՞ որ մենք գրեթե կորցրեցինք չեմպիոն դառնալու հույսը: Բայց դեռ հույսեր ենք կապում Չեմպիոնների լիգայի հետ»,- AS-ը մեջբերում է Ռամոսի խոսքերը:







































