Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բավարիա»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
Հիշեցնենք, որ ամռանը Գյոտցեն Մյունխեն է տեղափոխվելու:
«Հիանալի կլինի, եթե հաջողվի հաղթանակ գրանցել «Բորուսիա» կազմում իմ վերջին հանդիպմանը: Ցանկանում եմ խաղալ Լոնդոնում և ուժերս ներդնել «Բորուսիա»-ի հաղթանակի համար: Ջանք չեմ խնայի, որպեսզի թիմս կարողանա առավելության հասնել «Բավարիա»-ի նկատմամբ և նվաճել տիտղոսը»,- ասել է կիսապաշտպանը:








































