Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը նիստ կանցկացնի` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետագա աշխատանքի մասին որոշում կայացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Ըստ ավանդույթի` ակումբի ղեկավարների և մարզչական շտաբի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվում է մրցաշրջանի վերջին խաղի հաջորդ օրը: Սակայն այս անգամ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է խախտել ավանդույթը, ինչը կապված է «Ռեալ»-ի անհաջող ելույթների հետ:
Ակնկալվում է, որ ժողովի ժամանակ պաշտոնապես կհայտարավի պորտուգալացի մասնագետի հեռացման ժամկետը և նրա փոխարինողի անունը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն ցանկություն էր հայտնել լքել Մադրիդի «Ռեալ»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն` նա արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի հետ:









































